Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Դինոզավրերը» ծառ են տնկում

«Դինոզավրերը» ծառ են տնկում
29.11.2013 | 00:37

Այ, եթե մեր քաղաքական պատասխանատուներն էլ լինեին նույնքան ճկուն, որքան Լիմինդրովիչը, մեր երկիրը ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չէր ունենա: Մեր և մնացյալ լրատվամիջոցների ահազանգերից հետո, թե Եռաբլուրն ի պահ է տրվել Լիմինդրովիչին, նա էլ հիմա ինչ ցանկանում դնում է իր` առայժմ ոչ օրինական «պահարանում», ասել է թե` պատրաստվում է այնտեղ շինարարություն իրականացնելու, տուն սարքելու։ Եվ ուրեմն, երեկ տեղեկացանք, որ նա, իրեն հատուկ ճարպկությամբ, որդիներին առել, գնացել է Եռաբլուր ու… ծա՜ռ է տնկում, որ աշխարհը տեսնի` ինչ անշահախնդիր, ինչ հուշարձանապահպանն է Լիմինդրի Սամվելը Ալեքսանյան, որ ապացուցի, որ դեղին գլխարկավոր քաղակտիվիստների դեմ «դինոզավրային» ճակատամարտ մղելու անհրաժեշտություն չի լինելու Եռաբլուրի մատույցներում:
Վա՜տ չէ, վատ չէ: Բայց դե, մյուս կողմից էլ, վատ է այն առումով, որ Լիմինդրովիչն ուզել է` լավ, ստացվել է՝ ինչպես միշտ: Հակառակ կողմից է եկել. սկզբում ունեցել է որդի, հիմա տնկում է ծառ, հետո էլ երևի կկառուցի տուն:
Իսկ «ասացվածքը», կարծես, հակառակն է ասում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ